Ուկրաինան ազատ է արձակել ռուս դեսանտներին
Ռուս դեսանտները, որոնք կալանավորված էին Ուկրաինայում, ազատ են արձակվել և վերադարձվել Ռուսաստան: Այս մասին հայտնում է BBC Russian-ը:
«Բանակցությունները բավականին բարդ էին, սակայն ողջամտությունը հաղթանակեց և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Կարևորն այն է, որ բոլորը մեզ հետ Ռուսաստանում են» , - հայտարարել է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ալեքսեյ Ռագոզինը:
Նրա խոսքով, դեսանտներին կտրամադրվի հոգեբանական և այլ անհրաժեշտ աջակցություն:Ուկրաինական կողմը կարծում է, որ ռուս զինվորականները Ուկրաինայի արևելքում մասնակցել են ռազմական գործողություններին անջատողականների կողմից:
«Իրականում դա ճիշտ է, ես դա լրջորեն եմ հայտարարում: Ես հավատում եմ, որ նրանք մոլորվել են, քանի որ այնտեղ չի եղել նշված սահման» , - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: