Պատը սև ու գարշահոտ անցյալ ունի
Պատը… նա արտաքուստ սովորական կիսաքանդ մի պատ է… որ նորոգելով, դարձյալ կգեղեցկանա, կհարթվի ու կծառայի նպատակին:
Իրականում… պատը սև ու գարշահոտ անցյալ ունի. Նման միզարանի այն պատին, որ արագ քայքայվում է՝ օգտվողների անփույթ վերաբերմունքի պատճառով: Այն թրջվում է, ապա նեխում, աստիճանաբար քայքայվում…
Եվ որքան էլ նորոգես, որքան էլ շպարես՝ միևնույն է՝ նա նախկինը լինել չի կարող. Նա քայքայված է ու կարող է մնալ ու ծառայել սոսկ որպես միզարանի պատ… դա արդեն իր էությունն է, իր կենսակերպը…
Բայց այս անշունչ պատը մարդկանց մեջ էլ ունի իր նմանակը. Տեսնում ես՝ արտաքուստ գեղեցիկ, հմայիչ ժպտադեմ մեկին. Բայց բավական է շպարն առնես երեսից՝ և քո առաջ կանգնում է փոս ընկած այտերով մի պոռնիկ՝ իր ողջ գարշանքով ու նենգությամբ, իր ողջ ստոր էությամբ…
Ու եթե անգամ նրա շուրթերից քաղցրածոր մեղր կաթա, եթե անգամ նա վերամբարձ ու վեհ խոսքեր է շռայլի, միևնույն է՝ դրանից նրա էությունը չի փոխվում… շպարի տակ քողարկված է ճղճիմը, ստորը, նենգը…
Իսկ նրա էությունը երբեք այլևս փոխել հնարավոր չէ. Անկախ իր երգած երգերից՝ նա մեկ արժեք ունի՝ փողը. Նա ծախու է…
Վահե Լոռենց,ֆեյսբուք: