Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները «վեցնյակ»-ի հետ
Թեհրանը պատրաստ է շարունակել միջուկային ծրագրի շուրջ քննարկումը «վեցնյակ»-ի երկրների հետ (Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի հինգ մշատական անդամների և Գերմանիայի հետ) մինչև որ վերջնական որոշում կկայացվի:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուխանին Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ:
«Եթե «վեցնյակ»-ի երկրները պատրաստ են Իրանի հետ բանակցությունները շարունակել միջազգային նորմերի շրջանակներում և բարձր թափանցիկության պայմաններում, ապա մենք ևս պատրաստ ենք շարունակել բանակցությունները դրական տրամադրվածությամբ ՝ ելնելով երկու կողմերի շահերից էլ»,-ասել է նախագահը:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: