Ուկրաինայում անջատողականների շրջափակումից դուրս է եկել Իլովայսկի խմբավորման զինվորականների առաջին խումբը
Ուկրաինայում օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերն անջատողականների շրջափակումից դուրս է եկել Իլովայսկի խմբավորման զինվորականների առաջին խումբը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անջատողականների հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոյի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել՝ ելքի միջանցք տրամադրել ուկրաինացի ուժայիններին, որոնք ներկայացնում են պաշտպանության նախարարության ուժերը:
Շրջափակման մեջ հայտնվածներին միջանցք տրամադրելու կոչով էր հանդես եկել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մոտ 100 ուժային և 28 կամավորական շրջափակումից դուրս են թողնվել՝ Կոմսոմոլսկում զինվորական հենակետի ուղղությամբ: