Վլադիմիր Պուտինը շքանշան է շնորհել Ալեքսանդր Լուկաշենկոյին
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է 60-ամյակի առիթով:
«Դա ինձ համար ամենազզվելի օրն է կյանքում, քանի որ, ցավոք, այդ օրը դու մի տարով մեծանում ես», - տարիներ առաջ ծննդյան օրվա մասին ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է արդեն քսան տարի: Նա բազմիցս նշել է, որ չի նշում իր ծննդյան տարեդարձները: Itar-Tass-ի հաղորդմամբ, հեռախոսազրույցով Լուկաշենկոյին շնորհավորելուց բացի Պուտինը նրան Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել: