Չինաստանը ստեղծել է սեփական դեղամիջոցը՝ ընդդեմ Էբոլա վիրուսի
ՉԺՀ-ում Չինաստանի ազգային ազատագրական բանակի կարիքների համար սկսվել է երկրում առաջին պատվաստանյութի արտադրությունն՝ ընդդեմ Էբոլա տենդի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակից զոհվածների թիվը հասել է 1552-ի, ներկայում վարակված է 3069 մարդ։ Զոհերի թվով՝ առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լիբերիան։ Այստեղ մահացել է 694 մարդ, Գվինեայուում՝ 430, Սիերա Լեոնեում՝ 422, իսկ Նիգերիայում՝ 6։
«JK-05 անունը կրող դեղամիջոցը մշակվել է Չինաստանի ազգային ազատագրական բանակի Ռազմաբժշկական ակադեմիային կից Միկրոկենսաբանության ու վարակաբանության ինստիտուտի կողմից:
Կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո այն նաև կլինիկական փորձարկում է անցել», – չինական հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է բուժանյութի ստեղծող խմբի ղեկավար Վան Հունցյուանը: -