Օբաման Կանադայի վարչապետի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ստիվեն Հարպերի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է առաջիկայում Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին հարցեր:Այս մասին գրում է Reuters-ը:
«Երկու քաղաքական գործիչները համաձայնության են եկել,որ կարևոր է ամրապնդել դաշինքը,խուսափելու համար ՆԱՏՕ-ի ներկա և ապագա սպառնալիքներից», - ասված է հաղորդագրության մեջ:
Օբաման գտնում է,որ գագթնաժողովի հիմանական թեմաներից մեկն այն է,որ պետք է մարզերում ևս ավելացնենք հսկողություն:
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կկայանա 2014թ.-ի սեպտեմբերի 4-5-ը Հարավային Ուելսում: