ԵՄ-ը մինչև տարեվերջ Կիևին կտրամադրի 510 մլն եվրո
Եվրամիությունը մինչև տարեվերջ Կիևին կտրամադրի 510 մլն եվրո կրեդիտ:Այս մասին գրում է Ուկրաինինայի նախագահի պաշտոնական կայքը:
Բրյուսելում շաբաթ օրը անցկացվել է գագաթնաժողով,որի ժամանակ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում: Բանակցություններից հետո,Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն Պորոշենկոյին հայտնել է,որ ԵՄ-ը Ուկրիանային կտրամադրի 1 մլրդ եվրո:
«Բարրոզուն նաև նշել է,որ բացի 1 մլրդ եվրոն,Ուկրաինան կստանա նաև 510 մլն եվրո և նաև 210 մլն եվրո,որպես օգնություն Ուկրաինայի արևելքին», - ասված է հաղորդագրության մեջ: