Ղազախստանը հնարավոր է դուրս գա Եվրասիական միությունից.Նազարբաև
Ղազախստանը հնարավոր է դուրս գա Եվրասիական միությունից: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
«Ղազախստանը իրավունք ունի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Ես սա ասել եմ նախկինում և ասում եմ նաև հիմա: Ղազախստանը այդ կազմակերպության մասը չի դառնա,այն կազմակերպության,որը սպառնալիք է մեր անկախության համար: Մեր անկախությունը մեզ համար բարձրագույն արժեք է,որի համար մեր նախնիները կռվել են: Ամեն դեպքում մենք ամեն ինչ կանենք պաշտպանելու մեր անկախությունը», - ասել է Նազարբաևը:
Նաև հավելել է,որ հանդիպումների ժամանակ Եվրասիական միության բոլոր անդամներն ունեն հավասար ձայնի իրավունք: