Բաշկիրայում փոթորիկի հետևանքով զոհերի ընտանիքներին կտրամադրվի 1 մլն ռուբլի
Բաշկիրայում փոթորիկի հետևանքով զոհերի ընտանիքներին կառավարությունը կտրամադրի 1 մլն ռուբլի: Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով Բաշկիրիայի ժամանակավոր նախագահ Ռուստամ Համիթովին:
«Զոհվածների ընտանիքներին մենք նախատեսել ենք տրամադրել 1 մլն ռուբլի: Այն մարդիկ,ովքեր ստացել են վնասվածքներ փոխհատուցում կստանան:Փոխհատուցումը կտրամադրվի ըստ ստացած վնասվածքների աստիճանի,միջին աստիճանի վնասվածքներ ստացած անձանց կտրամադրվի 400 հազար ռուբլի,իսկ թեթև վնասվածք ստացածներին կտրամադրվի 200 հազար ռուբլի», - ասել է Համիթովը:
Բացի այդ,մարդիկ,ովքեր գույքի կորուստ են ունեցել կտրամադրվի 5 հազար ռուբլի: