Մերկելը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային տրամադրել ֆինանսական և մարդասիրական օգնություն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել Ուկրանինային տրամադրել ֆինանսական և հումանիտար օգնություն:Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում:
«Մերկելը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայի նախագահին իրականացնել խաղաղության ծրագիրը: Կանցլերը նաև հավելել է,որ պատրաստ է Ուկրանինային տրամադրել ֆինանսական և հումանիտար օգնություն», - ասված է հաղորդագրության մեջ: