Դոնեցկի աշխարհազորայինները վերահսկում են MH17-ի անկման մարզի հիմնական տարածքը. Պուրգին
ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ մալազիական ինքնաթիռի ընկած բեկորները անվնաս պահպանվում են և որ «պետք չեն ոչ եվրոպական, և ոչ որևէ այլ կողմի»:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները վերահսկում են մալազիական Boeing-ի վթարի հիմնական տարածքը: «Մալազիայի փորձագետները կարող են այցելել ինքնաթիռի վթարի վայր» , - այս մասին գրում է РИА Новости-ն՝վկայակոչելով ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինին:
«Վթարի վայրի մեծ մասը վերահսկվում է: Բեկորները պահպանվում են, և ամենահետաքրքիրն այն է, որ դրանք պետք չեն ոչ եվրոպական, և ոչ որևէ այլ կողմի: Իրավիճակն ինձ համար զարմանալի է, դրանք, հավանաբար, պահպանված են այն պատճառով, որպեսզի ինչ-որ մեկը դրանք դուրս բերի» , - ասել է Պուրգինը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում օտարերկրյա փորձագետների աշխատանքը, Պուրգինը հայտարարել է, որ «դժվար է անվանել դա աշխատանք, քանի որ այն չի եղել»: