Ժիրինովսկին մասնակցել է «Սառը ջուր» ակցիային (տեսանյութ)
ՌուսաստանՌուսաստանի պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մասնակցելով «Սառը ջուր» ակցիային գլխին սառույցով ջուր է լցրել: Գրում է Lenta.ru-ն:
«Եթե մենք չմասնակցենք այս ակցիային և չօգնենք երեխաներին,մենք մեզ արհամարում ենք», - ասել է Ժիրինովսկին:
Ժիրինովսկին ասել է,որ գումարը չի փոխանցի ոչ մի ֆոնդի,այլ կգտնի մեկին,ով տառապում է հիշողության կորստով և գումարը կտրամադրի նրան: