Դոնեցկում ինքնակամ հանձնվել է ավելի քան հարյուր ուկրաինացի զինվորական
Ավելի քան հարյուր ուկրաինացի զինվորական ինքնակամ զենքը վայր է դրել և հանձնվել աշխարհազորայիններին Ստարոբեշեվո մարզում, որը գտնվում է Դոնեցկի հարավում:Այս մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ԴԺՀ շտաբին:
Ինքնապաշտպանության գծում զինծառայողները բժշկական օգնություն են ցուցաբերել գերիներին և ուղարկել նրանց կալանավայրեր, որտեղ կստուգեն նրանց ներգրավվածությունը պատերազմական հանցագործություններին:
«Ուկրաինայի զինվորականները դուրս են եկել Ստարոբեշեվո մարզ», - ասված է հաղորդագրության մեջ: