ՃՏՊ Մաստարա գյուղի ոլորաններում
Օգոստոսի 30-ին, ժամը 17.54-ին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի 34 DR 425 պ/հ ավտոմեքենան Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում (82-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:
ՃՏՊ հետևանքով 5 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներին, ովքեր տեղափոխվել են Թալինի ԲԿ, հոսանքազրկել ավտոմեքենան և կանխել գազի արտահոսքը: