Աշխարհազորայինները պատրաստվում են երկրորդ մասշտաբային հարձակմանը.ԴԺՀ վարչապետ
Ինքնահռչակ հանրապետության վարչապետը նշել է, որ ԴԺՀ զորքերը զենք և զինամթերքի պակաս չունեն:Գրում է Ria.ru-ն:
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն «Ռուսական լրատվական ծառայության» եթերում հայտնել է, որ ներկա պահին աշխարհազորայինները պատրաստվում են երկրորդ լայնամասշտաբ հարձակմանը:
«Մենք շարունակում ենք հարձակումը և օգնում ճեղքել Դոնեցկի և Լուգանսկի միջանցքը: Պատրաստվում ենք երկրորդ լայնամասշտաբ հարձակմանը» , - հայտարարել է Զախարչենկոն: