Լիտվայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայի դեմ է գործում
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն նշել է, որ Ռուսաստանը Եվրոպայի դեմ է գործում:
«Ռուսաստանը Ուկրաիանայի դեմ է աշխատում, ինչը նշանակում է, որ նա դեմ է նաև Եվրոպային: Հետևաբար, հարկավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»-ասել է նախագահը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ Բրյուսելի գագաթնաժողովում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել ծրագրված չէ:
Այս մասին, ավելի վաղ հայտարարել էր նաև Ֆինլանդիայի վարչապետը:
Գրում է Gazeta.ru-ն: