Ուկրաինական ինքնաթիռի վթարման վայրում հայտնաբերվել է 3 դի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ալժիրում ուկրաինական ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Վթարի վայրում արդեն գտել են 3 դի:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ինքնաթիռում եղել է 7 մարդ:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Al Arabiya-ին:
Նշենք, որ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել օդ բարձրանալուց մի քանի րոպե անց: Այն մեկնում էր Գվինեա:
Այլ մանրամասներ չի հաղորդվում: Հանգամանքները պարզվում են: