Ուկրաինայի կոնֆլիկը ռազմական ճանապարհով չի լուծվի. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզույի հետ հանդիպման արդյունքում եկավ այն եզրահանգման, որ Ուկրաինայի կոնֆլիկտի հարթման համար ռազմական ճանապարհը լավագույն չէ և ռազմական ճանապարհով հնարավոր չէ հասնել հաջողության: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Կոնֆլիկտի հարթումը մենք չենք տեսնում ռազմական ճանապարհի միջոցով: Մենք միշտ բանակցային գործընթացի կողմնակից ենք: Ներկա պահին ամենակարևորը` խաղաղության վերականգնում է: Մեր և ԵՄ-ի շահերը նույնն են»,- հայտարարել է Պորոշենկոն ամփոփելով հանդիպման արդյունքները:
ՌԴ-ի կողմից իրականացվող գործողությունները Պորոշենկոն որակել է որպես ագրեսիայի դրսևորում: