Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններ չի իրականցնում
Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններ չի իրականցնում: Այս մասին հայտարարել է ՌՖ-ի պաշտպնության փոխնախարար Անատոլի Անտոնովը РИА Новости –ին տրված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի քաղաքականությունը ուղղված չէ դեպքերի կրիտիկական զարգացմանը:
Անտոնովը ընդգծել է, որ չնայած այն բոլոր ջանքերին, որոնք գործադրվում են երկու ժողովրդներին միջև բախումների հրահրմանը, Ռւսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսմանը, ռուսական կողմը անելու է ամեն ինչ, որպեսզի նման բան թույլ չտա:
Անտոնովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ընթացող դեպքերի առնչությամբ Ռուսաստանի դեմ իսկական տեղեկատվական պատերազմ է սկսվել:
«Ռուսաստանին փորձում են հրեշի վերածել, որը փորձում է իր կարծիքը փաթաթել, թե ինչպիսին պիտի լինի Եվրոպան, բայց դա այդպես չէ»,-նշել է նա՝ ավելացնելով, որ ուկրաինական կոնֆլիկտը թե՛ Ռուսաստանի , թե՛ Ուկրաինայի և թե՛ Եվրոպայի դժբախտություն է:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: