ԱՄՆ-ում փնտրում են Օբամայի հասցեին սպառնալիքներ հնչեցնողին
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները շարունակում են այն անձի որոնողական աշխատանքները, ով սպառնացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն `հղում անելով Reuters-ին: Ոստիկանությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով:
Ըստ ստացված տեղեկատվության` իրավապահ մարմիները հաղորդագրություն են ստացել մի անձի մասին, ով շրջում է մեքենայով: Թե ով է այդ անձը և թե ուր են տանում նրա գործողությունների հետքերը դեռ հայտնի չէ:
Այս մասին համապատասխան հայտարարութուն է տարածել նաև նախագահի մամուլի ծառայությունը: