«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ծրագրել են այտուցային ժանտախտը որպես զենք օգտագործել
«Իսլամական պետության» զինյալները անցկացրել են նոր ուսումնասիրություններ՝ կապված կենսաբանական զենքի հետ: Այս մասին գրում է The Telegraph -ը՝ վկայակոչելով արաբական հեռուստաալիքներին:
Գրոհայինների համակարգչում հայտնաբերվել է 19 էջանոց զեկույց, որը վերաբերում էր կենսաբանական զենքը զանգվածային ոչնչացման միջոց դարձնելուն:
«Կենսաբանական զենքի առավելությունն է ցածր արժեքը և մեծ քանակությամբ կորուստները:Մենք ուսումնեսիրում են, թե ինչ ճանապարհով կարելի է մի շարք ձևերով տարածել քիմիական և կենսաբանական զենքերը տարբեր տարածքներում»,-ասվում է զեկույցում:
Նոութբուքի մի առանձին ֆայլում եղել է իսլամական քարոզիչ շեյխ Նասիր ալ Ֆահդի հրամանը, ով գտնվում է Սաուդիան Արաբիայի բանտում: Նա հավատացյալներին տվել է թույլտվություն՝ օգտագործելու քիմիական և կենսաբանական զենքերը՝ ընդդեմ «անհավատների»: