Ուկրաինան Ռուսաստանի մասն է կազմում. Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդեն, ով ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն, հայտարարել է, որ Ուկրիանան Ռուսաստանի մասն է կազմում: Այդպիսի հայտարարությամբ դերասանը հանդես է եկել Ռիգայում տեղի ունեցած կինոֆեստիվալի ժամանակ:
«Ես սիրում եմ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, որը Ռուսաստանի մաս է կազմում: Վերջինիս խոսքերը մեջբերում է "The Baltic News"-ը: Նրա խոսքով` հենց ինքը՝ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն է կարողացել իրեն հասկացնել, թե որն է իսկական «ռուսական հոգին»:
Հիշեցնենք, որ Ժերար Դեպարդյեն հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից: Դերասանը որոշել էր իր ապրելու վայրը փոխել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ նոր հարկատեսակներ էր սահմանել: