Էբոլայի դեմ նոր դեղամիջոցը լիակատար արդյունքներ է ապահովում
Էբոլա տենդի բուժման համար նախատեսված ամերիկյան փորձարարական "Zmapp" դեղամիջոցը փորձարկվել է կապիկների վրա՝ դրսևորելով 100%-անոց արդյունավետություն:
Դեղամիջոցն արդյունք է տալիս անգամ հիվանդությամբ վարակվելու 5-րդ օրը, երբ դրա ախտանիշները դրսևորվում են առավել սուր կերպով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակից զոհվածների թիվը հասել է 1552-ի, ներկայում վարակված է 3069 մարդ։ Զոհերի թվով՝ առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լիբերիան։ Այստեղ մահացել է 694 մարդ։