Մեքսիկայի թմրաբիզնեսի 4 ամենաազդեցիկ խմբավորումների ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են
Մեքսիկայի 4 ամենաազդեցիկ խմբավորումների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են թմրանյութերի վաճառքով, գաղտնի հանդիպում են կազմակերպել Կոաուիլա նահանգի Պյեդրաս Նեգրաս քաղաքում՝ նպատակ ունենալով վերջին տարիներին խարխլված իրենց ազդեցությունը վերականգնելու համատեղ ռազմավարություն ձևավորել:
Հանդիպմանը մասնակցել են «Խալիսկո՝ նոր սերունդ», «Բելտրան Լեյվա», «Խուարես» և «Լոս Սետաս» խմբավորումների պարագլուխները:
Այս կարտելները վերահսկում են Մեքսիկայի նվազագույնը 20 նահանգների հանցավորությունը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում խոսք է գնացել կլանների հնարավոր միավորման մասին՝ նպատակ ունենալով հակազդել մեքսիկական իշխանություններին: