Նիդերլանդների կառավարությունը քննարկում է իսլամական ծայրահեղական գաղափարների տարածումը կանխելու տարբերակները
Նիդերլանդների կառավարությունը քննարկում է իսլամական ծայրահեղական գաղափարների տարածումը կանխելու տարբերակները: Մասնավորպես, երկրի նախարարները առաջարկում են քաղաքացիությունից զրկել Մերձավոր Արևելքի ծայրահեղականների ճամբարներում մարտական պատրաստություն անցած հոլանդացիներին:
Հոլանդացի իրավապաշտպանների հաշվարկներով` Նիդերլանդներից շուրջ 130-ն արդեն մեկնել է Սիրիա և Իրաք՝ միանալու «Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական խմբավորմանը:
Իշխանությունները հույս ունեն համաձայնության հասնել երկրի տարածքում գործող համացանցային ընկերությունների հետ՝ արգելափակելով ջիհադիստական բովանդակության կայքերը: