Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հարաբերությունները չեն կարգավորվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները չեն կարգավորվում: Ինչպես տեղեկացրել ենք, վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել էր մարզպետի հրավիրած նիստերը:
Ասում են՝ հարաբերությունները սրվել են Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո, վարչապետի հետ սերտ կապեր ունեցող Ուդոն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ մարզպետը չի տիրապետում իրավիճակին, որպեսզի վերադառնա իր երբեմնի աթոռին:
Իսկ օրերս, ինչ-որ տարածքներ սեփականաշնորհելու առիթով, նա փորձել է հանդիպել Ռաֆիկ Գրիգորյանին, հիմա էլ մարզպետը չի ընդունել»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: