Ցածր աշխատավարձերի խնդիրն առկա է անգամ ՀՀԿ գրասենյակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ցածր աշխատավարձերի խնդիրն առկա է անգամ ՀՀԿ գրասենյակում: Գրասենյակի աշխատակիցները դժգոհում են, թե չնչին աշխատավարձ են ստանում, վիճակն անմխիթար է հատկապես մարզային գրասենյակներում, որտեղ նվազագույն աշխատավարձից էլ ցածր գումարներ է ՀՀԿ-ն տալիս իր աշխատողներին:
Որպես համեմատություն նշենք, որ կենտրոնական գրասենյակի առանցքային աշխատակիցների, օրինակ՝ ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի և կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի աշխատավարձերը տատանվում են 120-150 հազար դրամի միջակայքում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: