«Աուգսբուրգ»-«Բորուսսիա»՝ 2-3. Կլոպի թիմն առաջին հաղթանակն է տանում
Բունդեսլիգայի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուընկալվելիս 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ:
Յուրգեն Կլոպի սաներից հաշիվը 10-րդ րոպեին բացեց Մարկո Ռոյսը: 4 րոպե անց իր թիմի առավելությունը մեծացրեց Սոկրատիս Պապաստատոպուլոսը: «Բորուսսիայի» կազմում 3-րդ գնդակը 78-րդ րոպեին հեղինակեց Ադրիան Ռամոսը:
Երբ արդեն թվում էր, թե Գերմանիայի փոխչեմպիոնները խոշոր հաշվով հեշտ հաղթանակ կտանեն, տանտերերը նախ խփեցին առաջին պատասխան գնդակը, ապա հաշվի տարբերությունը հասցրին նվազագույնի. 82-րդ րոպեին «Աուգսբուրգի» կազմում աչքի ընկավ Բոբադիլյան, իսկ 90-րդ րոպեին՝ Մատավժը: Թիմը փորձեց նաև մեկ միավոր կորզել մրցակցից, սակայն ժամանակը չբավականացրեց, և «Բորուսսիան» առաջնության 2-րդ տուրում տարավ մրցաշրջանի իր առաջին հաղթանակը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=39748/augsburg-borussia%D5%9D+2-3+klopi+timn+arajin+haxtanakn+e+tanum+tesanyut