Օլանդը և Պուտինը արտահայտվել են հօգուտ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել մոտ ապագայում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի առիթով:
«Քննարկվել են քաղաքական աջակցության տարբերակներ ուկրաինական կոնֆլիկտի լուծման համար: Երկու կողմն էլ ընդգծել են արյունահեղությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, հումանիտար աղետի հաղթարման և խնդիրները միայն խաղաղ ճանապարհով լուծելու կարիքը», - գրված է հաղորդագրության մեջ: