Շոյգուի ինքնաթիռի միջադեպը անպատասխան չի մնա. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարույթուն է տարածել, որում ասված է՝ այն, որ Լեհաստանը ժամանակվորապես թույլ չէր տվել Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին անցնել Լեհաստանի օդային տարածքով, անպատասխան չի մնա Ռուսաստանի կողմից: Այս մասին գրում է BBC-ն:
«Նման գործողությունները չեն կարող չորակավորվել որպես միջպետական շփումների էթիկայի և նորմերի կոպիտ խախտում. իսկ Սլովաակիայում տեղի ունեցող տոնակատարությունների կոնտեքստումդաժան արարք պատմական հիշողության և այն մարդկանց դեմ, ովքեր փրկել են Եվրոպան ֆաշիզմից», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: