Փարիզը հայտարարում է, որ ունի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ապացուցող փաստեր
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ունի ապացույցներ, որոնք վկայում են, որ ռուսաստանը ներխուժել է Ուկրաինայի տարածք: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը:
Սակայն թե հատկապես ինչ ապացույցներ են հայտնվել Փարիզում , նախարարը հրաժարվել է պարզաբանել:
Ֆաբիուսը նաև Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը կոշտացենլու կաչ է արել: «Մենք պետք է ցույց տանք մեր անբեկանելիությունը և միաժամանակ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը», - նշել է Ֆաբիուսը: