Սպիտակ տունը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով
Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանի հերքումները Ուկրաինայում տիրող լարվածությունը խորացնելու մասին, վստահություն չեն ներշնչում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:
«Այդ հերքումները ոչ մի կերպ վտսահություն չեն ներշնչում.. Ռուսաստանը տնտեսական նոր պատժամիջոցների կիրռաման վտանգի է իրեն ենթարկում: Այդ պատժամիջոցները կմտցվեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից», - ընդգծել է Էռնեստը: