Պորոշենկոյին հրավիրել են ելույթ ունենալու Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին ԵՄ-ի առաջնորդների առջև
Ուկրաիանայի Յնախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել են ելույթ ունենալու Եվրամիության առաջնորդների առջև Ուկրաիանայում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդվումէ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Րոմպեի թվիթերյան էջում:
«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրավիրվել է ելույթ ունենալու ԵՄ առաջնորդների առջև Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ », - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն Ուկրաինայի վերաբերյալ հատուկ որոշում կընդունի օգոստոսի 30-ին: