Lufthansa-ն վերադառնում է իրաքյան Քուրդիստան
Գերմանական խոշորագյուն ավիաընկերություններից մեկը ՝ Lufthansa-ն, վերսկսումէ իր թռիչքները դեպի Էրբիլ՝ Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության վարչական կենտրոն: Դեպքի այդ տարածք թռիչքներ չէին կատարվում արդեն մի քանի շաբաթ: Այս մասին գրում է BBC-ն:
Ինչպես նշում են ավիափոխադրողի ներկայացուցիչները, ընկերության վերլուծաբանները համարում են քաղաքը անվտանգ տարածքի մաս, որին չեն կարող հասնել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները:
Lufthansa-ն, այնուամենայնիվ,կշրջանցի Իրաքի այլ քաղաքների և բնակավայրերի օդային տարածքները թռիչքների ժամանակ: