Տան սենյակում օձ է հայտնաբերվել
Օգոստոսի 29-ին, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի 1-ին փողոցի թիվ 5-րդ տան սենյակներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Փրկարարները Վ. Բ.-ի բնակարանից բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: