Պորոշենկոն Պուտինին խոստացել է վերադարձնել ռուս զինվորականներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պորոշենկոն խոստացել է վերադարձնել ռուս կալանավորված զինվորականներին:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը Պուտինն այս մասին հայտնել է Երիտասարդական ֆորումի ժամանակ:
«Ես և Պորոշենկոն խոսել ենք այդ մասին և նա խոստացել է վերադարձնել մեր զինվորականներին, ինչպես մենք ենք վերադարձրել, և շարունակում ենք վերադարձնել Ուկրաինայի զինվորականներին: Դա տեխնիկական հարց է»,- ավելացրել է նա:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: