Ճապոնիան Ուկրաինային 100 մլն. դոլար ֆինանսական աջակցություն է տրամադրել. Յացենյուկ
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Կիևին 100 մլն. դոլար մակրոֆինանսական օժանդակություն տրամադրել: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Այդ մասին հայտնել է УНИАН գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
«Ճապոնիայի կառավարության կողմից որոշում է կայացվել Ուկրաինային 100 մլն. դոլար մակրոֆինանսական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ: Մենք այսօր կստանանք այդ միջոցները», - հայտարարել է Յացենյուկը կառավարության նիստի ընթացքում՝ առանց օգնության տրամադրման պայմանները մանրամասնելու: