Շատ բան կա, որ միայն Հայաստանում է լինում
Բնականաբար դրանք և նորմալ և աննորմալ կատեգորիաներում են: Բայց մեկ մեկ շատ աննորմալ: Օրինակ այն, որ աջ ու ձախ պնդում, իսկ երբեմն էլ լուրջ քննարկումների ու հիմնավորումների դաշտ են տեղափոխում այն թեման, որ գիտական աստիճան պետք է ունենան միայն գիտությամբ զբավող մարդիկ:
Այսինքն, այն մարդիկ, ովքեր ստանում են նորմալ կրթություն, աշխատում իրենց մասնագիտական հմտությունների վրա, վերջում ձգտում ձեռք բերել գոնե թեկնածուական գիտական աստիճան ու հետո այդ ամենը կիրառել որևէ ադմինիստրատիվ աշխատանքում, պարզվում է, որ դրա իրավունքը չպետք է ունենան, քանի որ մեկ է գիտությամբ չեն զբաղվելու:
Հասկանալի է, որ շատ դեպքերում պատահական մարդկանց ձեռքում է հայտնվում գիտական աստիճանը, բայց միայն դրանից ելնելով չի կարելի բոլորին մեկ հարթության մեջ դիտարկել ու մարդկանց գործունեությունը սահմանափակող պահանջներ ներկայացնել:
Կնյազ Սարոյան. ֆեյսբուք: