Ի՞նչ կորոշվի օգոստոսի 30-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովի ժամանակ
Օգոստոսի 30-ին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ը Ուկրաինային ուղղված առանձին հայտարություն պետք է անի: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնին:
«Ես վստահ եմ,որ ԵՄ-ը գագաթնաժողովի ժամանակ հայտարարությունը անելու է Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ», -ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵՄ անդամները Բրյուսելում չեն պատրաստվում հանդիպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Հայտնի է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ օգոստոսի 30-ին կաջակցի ԵՄ-ի որոշմանը: