Մոլդովայում ձերբակալվել է 2 ճապոնացի՝ էբոլա վիրուսի կասկածանքով
Մոլդովայի օդանավակայնում ձերբակալվել է 2 ճապոնացի, ովքեր հավանական է վարակված լինեն էբոլայով: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
Ճապոնիայի քաղաքացիներն ունեցել են բարձր ջերմություն: Նրանք խոստովանել են, որ վերադառնում են Հարավային Աֆրիկայից և իրենց լավ չեն զգում:
Ներկա պահին հիվանդները մեկուսացված են: Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի բացահայտեն վիրուսը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերությունն աշխարհում ամենամեծն է: Վերջինս հայտնել է, որ պատրաստ է 10-ը հազար դեղահաբ տրամադրել Էբոլայի դեմ պայքարելու համար: