Կիևի գործողություններն Ուկրաինայի արևելքում հակասում են միջազգային իրավունքի նորմերին. ՄԱԿ
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում մարդու իրավունքների գծով մոնիթորինգային առաքելության կողմից հրապարակված զեկույցում գնահատականներ են տրվել Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացվող իշխանական գործողություններին: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելության կողմից հրապարակաված զեկույցում նշվել է, որ Ուկրաինայի արևելքում կառավարության կողմից իրականացվող ռազմական գործողությունները հակասում են միջազգային նորմերին և մարդասիրական իրավունքի ստանդարտներին: