Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է ԼՂՀ անկախության. ի՞նչ ակնկալել հետո. պարզաբանում է Սարգիս Հացպանյանը
Օրերս Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է ԼՂՀ անկախության ու ինքնորոշման իրավունքը: «Սա անշուշտ ողջունելի և օրինակելի քայլր էր: Լավ կլինի, որ ԱՄՆ մնացած նահանգները, ինչպես նաև հետագայում ամբողջ աշխարհը Կալիֆոռնիայի նման մարդկային քայլը ընդօրինակեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:
Բանախոսի ընդգծմամբ՝ Կալիֆոռնիան հայաշատ նահանգ է, ուստի այստեղ հայերը մեծ դեր են կատարում քաղաքական դաշտում: Առհասարակ, հրապարակախոսն այն կարծիքին է, որ լինելով աշխարհասփյուռ ժողովուրդ՝ մենք ինքներս կարող ենք նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը:
«Կալիֆոռնիան նման հայտարարություն արեց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Կարծում եմ՝ նահանգի նման որոշման գնալը կակտիվացնի 2015-ին ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումը ցեղասպանության առնչությամբ»,-եզրափակեց հրապարակախոսը:
Վարդուհի Ստեփանյան