Հունաստանի ԱԳ նախարարի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Անկարայից Միլան ուղևորվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին տեղափոխող կառավարական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սալոնիկի հունական օդանավակայանում: Գրում է Russian.rt.com-ը:
Անձնակազմը վայրէջքի որոշում է կայացրել օդաչուների ապակու վրա առաջացած ճաքի պատճառով:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Սալոնիկ կուղարկվի մեկ այլ ինքնաթիռ, որը նախարարին կհասցնի Իտալիա՝ ԵՄ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական կայանալիք հանդիպմանը մասնակցելու: