Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ: Լավրովի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը նախանցյալ օրն Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից նոտա է ստացել Կիևի սկզբունքային համաձայնությամբ՝ ՌԴ կողմից երկրի հարավ-արևելքին երկրորդ անգամ մարդասիրական օգնության ցուցաբերելու կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Համապատասխան հայտարարությամբ ԱԳ նախարարը հանդես էր եկել Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով՝ մոտակա օրերին միջազգային շփման խումբը կհամաձայնեցնի շարասյան անվտանգության երաշխիքները: