Ուկրաինայում հայ կամավորական է զոհվել (տեսանյութ)
ԵվրոպաԿիևում տեղի է ունեցել Հովհաննես Պետրոսյանի հուղարկավորության արարողությունը, ով "Айдар" գումարտակի կազմում մարտնչել է հակաահաբեկչական գոտում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լրագրող Ռոման Բոչկալան: Գրում է Obozrevatel.com-ը:
«Պետրոսյանը կամավոր էր գրանցվել հենց Մայդանում հակաահաբեկչական գործողությունների իրականացման առաջին օրերից: Նա մահացել է զենքը ձեռքին՝ ընկերոջը ծածկելով ականի պայթյունից և ողջ պայթյունն իր վրա վերցրել: Դա պայքար էր ռուսական հատուկ ջոկատի դեմ, որի արդյունքում «այդարովցիները» հաղթանակ գրանցեցին: Սակայն չհաջողվեց փրկել ջոկատի բոլոր անդամների կողմից սիրելիի կյանքը», - հայտնել էր լրագրողը:
Հայտնի է դարձել նաև Բաշկիրիայից մեկ այլ զինծառայողի մահվան մասին: