Ուկրաինայից հետո Վլադիմիր Պուտինը կվերցնի Ղազախստանը. Վլադիմիր Ժիրինովսկու համարձակ հայտարարությունը
Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է զբաղվել Ղազախստանի հարցով, ինչպես նաև նկատի ունենալ Ղազախստանում տիրող ռուսաֆոբ տրամադրությունը»: Այս մասին «Эхо Москва»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է կրեմլամետ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Ղազախստանը Մաքսային միության անդամ է: Բայց նաև այնտեղ տիրում է ռուսաֆության սինդրոմը: Ղազախական բոլոր նոր հրատարակված գրքերում տիրում է հակառուսական տրամադրությունները: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը և Ղազախստանը չեն պատերազմել, այլ փոխարենը Ռուսաստանի կողմից միշտ եղել է օգնություն՝ ուղղված Ղազախստանին: Իսկ Ռուսաստանն իր հերթին իր զորքերը դուրս է բերել Չինաստանի այն տարածնքերից, որտեղ բնակվում են նրանք: Սակայն այսօր այն մոռացել է, թե ինչ պետությունն էր և Ռուսաստանից օգնություն խնդրելով ինչպես նախկին Ղազախստանը դարձավ ներկայիս Ղազախստանը: Նրա ղեկավարները օգնության խնդրանքով դիմում էին Ռուսաստանին»,-ասել է Ժիրինովսկին:
Փորձագետները Ժիրինովսկու այս հայտարարությունը վերագրում են այն բանին, որ Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ղազախստանը և Բելառուսը մեծ պետությունների կողքին չես աջակցել Ռուսաստանին և սա կարող է լինել միայն վրեժից դրդված: