Ուկրաինացի ուժայինները կրակ են բացել փախստականներին տեղափոխող ավտոբուսների վրա
ՌԴ Հարավային մաքսային ծառայության վարչության մամլո ծառայության ղեկավար Ռայան Ֆարուկշին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ռուսաստանի կողմից կազմակերպած ավտոբուսներով փախստականներիին տեղափոխելու ընթացքում ուկրաինցաի ուժայինները նախօրեին երեկոյան կրակ են բացել ավտոբուսների ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Ընդհանուր առմամբ ռմբակոծության ներքո են գտնվել շարասյան չորս ավտոբուս: Ավտոբուսներն ավելի քան 100 մարդ էին տեղափոխում Իլովայսկից, Դոնեցկից, Խարցիզսկից, Մակեևկայից, որոնք ցանկացել էին սահմանը հատել «Куйбышево» անցակետից: