2014-ին, ըստ կանխատեսումների, կարտադրվի մոտ 20 հազար տոննայով ավել խաղող, քան նախորդ տարի
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2014-ին, ըստ կանխատեսումների, մեր երկրում կարտադրվի մոտ 260 հազար տոննա խաղող՝ մոտ 20 հազար տոննայով ավել, քան նախորդ տարի (2013թ.-ին 240 հազար 816 տոննա): Այս մասին «Հժ»-ին տեղեկացրել է ՀՀ զյուղնախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
Այս տարի մթերման ենթակա խաղողի պահանջարկը նույնպես գերազանցում է նախորդ տարվա պահանջարկը: Եթե 2013-ին վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 167 հազար տոննա խաղող, ապա այս տարվա մթերվող բերքի պահանջարկը կազմում է 190 հազար տոննա:
Հանրապետության գինու գործարաններն այս տարի 1 կգ խաղողի դիմաց սահմանել են 150 դրամ, նախորդ տարվա 145-ի փոխարեն: Մթերման սեզոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 3-ին: Անի Սմբատյանը նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 27-ի դրությամբ մեր երկրից արտահանվել է 2938 տոննա խաղող»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: