Կարապի լճի մոտ մի քաղաքացի անհասկանալի առարկա է նետել լճի տարածքում կանգնած երկու երիտասարդների ուղղությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ի գիշերը Կարապի լճի մոտ մի քաղաքացի անհասկանալի առարկա է նետել լճի տարածքում կանգնած երկու երիտասարդների ուղղությամբ:
Հայկազ անունով մի երիտասարդ հարվածից ստացել է գլխի լուրջ վնասվածք: Նրա ընկերները ոչ մի կերպ չեն կարողացել կտրել հոսող արյունը: Ու երբ ոստիկանները նրան օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք, պարզվում է՝ հրաժարվել է հաղորդում տալ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: